Ամեն անգամ, երբ դիտում եմ որևէ հաղորդում մեր հայկական հեռուստաալիքներով, գնալով համոզվում եմ, որ ինչպես մեր երկրի ղեկավարությունն է չես հասկանում ՝ ինչպես մտածում, այնպես էլ մեր՝ հայերիս, մտքերն են վերածվել անիմաստ հեղուկի... Մեր մտքերն այլևս չեն աշխատում ոչ մի առումով:
Իսկ ինչու՞ սկսեցի այս ամենից խոսել: Ասեմ... Երեկ դիտում էի «X factor»-ը: Նույն ժամին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում  նույն նախագիծն էր, նույնիսկ մտքերը երազանքների մասին, ամեն բան նույնն էր... Ուրիշ էր միայն մտածելակերպը: Չեմ բողոքում հայերի երգերից, երգելուց, ճաշակից և այլն... Այդ առումով ավելի շատ կդժգոհեմ ռուսներից... Բայց ռուսները մի շատ կարևոր բան էին նկատում (կամ էլ իմ մտածելակերպն է ռուսներին հարում)... Նրանք գնահատում են ոչ թե ճիշտ նոտաները, տոնայնությունը և երգի լավ կամ վատ լինելը... Ո՛չ... Նրանք գնահատում են երգը կատարելու զգացմունքայնությունը: Գնահատում են այն, թե ինչպես երգիչը զգաց նոտան, այլ ոչ թե ճիշտ կամ սխալ վերցրեց այն: Չեմ ասում, թե հարկավոր չէ խոսել վոկալից: Ամենևին, բայց սա առաջին հերթին հեռուստանախագիծ է, հետո նոր երաժշտության վոկալային մրցույթ... Ըստ իս, ավելի լավ է 10 սխալ նոտա երգել, բայց իսկապես ապրել և ապրեցնել ուրիշներին այդ երաժշտությամբ, քան բոլոր նոտաները ճիշտ երգել, բայց ունենալ ընդամենը մեկ զգացում, որ հատուկ է տախտակին կամ սալահատակին...
Մեր «երաժշտարվեստը» առանց դրա էլ լի է տախտակներով, փայտերով ու մետաղներով >_<...
 Եկե՛ք գնահատենք այն, ինչը իսկապես մնայուն է... Ոչ ոք չի հիշի ճիշտ նոտան, իսկ սրտանց երգը կհիշեն դեռ երկար ժամանակ...
Մեկ պատճառ ևս ասեմ, որ անդրադարձա այս խնդրին... Իմ խոսքը վերաբերում էր ոչ միայն «Իքս ֆակտորին» կամ հայկական որևէ այլ երաժշտական նախագծի, իմ ասածը վերաբերում էր  ուղղակի երաժշտությանը... 
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՄՏՔՈՎ,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՆՈՏԱՆԵՐՈՎ,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՍՐՏՈՎ...
 Հայ երաժշտարվեստը ունի բազում փայլուն ապացույցներ, թե ինչպիսին պիտի լինի իսկական երգը: Եվ դրանք իսկապես մինչ օրս պահպանվում են, հիշվում և սիրվում, իսկ անհեթեթ հեղուկները անընդհատ լցվում ու դատարկվում են մեր երաժշտության ծակ բաժակից...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել